Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչն իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար և արձանագրող:».

2) 2-րդ մասը «մեկնարկային գինը,» բառերից հետո լրացնել «նախավճարը, քայլի չափը» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ որպես մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:».

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, և աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի գործընթացին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».

5) 7-րդ մասի երկրորդ պարբերության «մեկից» բառը փոխարինել «մեկ կամ» բառերով.

6) 8-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը.

7) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Աճուրդի արձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում՝ աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը և աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։