Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.
«9. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:
11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները:
12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից:»: