Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները պայմանագրի հիման վրա ամբողջովին կամ մասնակիորեն կարող են փոխանցվել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Պայմանագիրը պետք է սահմանի տոպոլոգիայի օգտագործման եղանակը և ծավալը, վճարումների չափը և վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը: Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքներն օրենքով սահմանված կարգով փոխանցվում են ժառանգաբար:

Պետական լիազորված մարմնում գրանցված տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքների զիջման պայմանագրերը պետք է գրանցվեն այդ մարմնում: Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր:

Տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքների փոխանցման պայմանագրերը կողմերի համաձայնությամբ կարող են գրանցվել պետական լիազորված մարմնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։