Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2020 թվականի N 1080-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Երևան, Կենտրոն, Խանջյան 13/1 հասցեում գտնվող անշարժ գույքից մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տարածքներ (այսուհետ՝ տարածքներ) տրամադրել՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ վարձակալության տրամադրվող տարածքների վարձակալությունից ստացված միջոցներն ուղղվում են կազմակերպության բյուջե:

3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, ապահովել կազմակերպության և վարձակալների միջև ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքումը՝ համաձայն սույն որոշման հավելվածի՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ վարձակալների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1080-Ա որոշման

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

NN

ը/կ Կազմակերպության անվանումը Հարկը (սենյակ) Մակերեսը (քառ. մ) Ամսական վարձավճարը (դրամ)

1. «Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիա» ՍՊԸ 8-րդ, 9-րդ 370.5 1 000 000

2. «Ռադիո Վան» ՍՊԸ 7-րդ հարկն ամբողջությամբ և 5-րդ հարկը (5/1,5/2,5/4) 239.1 և 55.5 788 000

3. Քաղաքացի Էդգար Հակոբյան 5-րդ հարկ (5/9) 37.8 103 000

4. «ՌԵՆԿԱՌՆԱՑԻԱ» ՍՊԸ 6-րդ հարկ (6/3) 55.7 151 000

5. «Դուետրո Կիդս» ՍՊԸ 6-րդ հարկ (6/5) 45.1 122 000

6. Քաղաքացի Սևակ Մելքոնյան 6-րդ հարկ (6/1) 37.0 100 000

7. Սերգեյ Արմենակի Խաչատրյան Ա/Ձ 6-րդ հարկ (6/4) 44.9 122 000

8. Քաղաքացի Նարեկ Ստամբոլցյան 3-րդ հարկ (3/7) 26.4 73 000

9. Քաղաքացի Արմեն Սարգսյան 6-րդ հարկ (6/2) 18.4 51 000

10. Անի Սերգեյի Բադասյան Ա/Ձ 5-րդ հարկ (5/3) 18.4 51 000

11. Քաղաքացի Մելսիկ Գասպարյան 5-րդ հարկ (5/6) 19.2 53 000

12. Քաղաքացի Մագբեթ Գասպարյան 5-րդ հարկ (5/7) 12.7 35 000

13. Քաղաքացի Արսեն Բարսամյան 5-րդ հարկ (5/5) 36.7 100 000

14. Քաղաքացի Հարություն Հարությունյան 5-րդ հարկ (5/8) 13.5 37 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։