Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2020 թվականի N 1081-Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան՝ մեկ անձից միջազգային, ներքաղաքական, տնտեսական, ռազմական և անվտանգության թեմաներով (ոլորտներում) օտարերկրյա և միջազգային ամսագրերի, տարեկան զեկույցների և ընթացիկ հետազոտությունների, տարբեր տեղեկատվական հարթակներից օգտագործվող էլեկտրոնային ծառայությունների, տեղեկատվական հարթակներում հակահայկական տեղեկատվության դեմ պայքարի ու պատասխան քայլերի ձեռնարկման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգեր կազմակերպելիս՝ չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։