ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2020 թվականի N 752-Ա
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀO-295-Ն և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀO-296-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
հունիսի 26-ի N 752-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ՀO-295-Ն ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ՀO-296-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ Միջոցառման անվանումը Ժամկետը Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերություն
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
օգոստոսի 2-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս
4. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մաս
5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մաս
6. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս
7. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մաս
8. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս
9. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ
10. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ
11. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի N 4-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մաս
12. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հունիսի 10-ի N 13-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մաս
13. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի N 8-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերություն
14. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 20-ի N 10-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս
15. «Պարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 2-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ վարչապետի «Ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման 20-րդ կետի 13-րդ ենթակետ
16. «Պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
օգոստոսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս
17. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 2020 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս
18. «Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով ներգրավվող և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ներկայացվող պահանջները» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 8-րդ մաս
19. «Օպերատիվ կառավարման կենտրոնի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում 2020 թ.
հուլիսի
2-րդ տասնօրյակ ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ վարչապետի «Ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշման 20-րդ կետի 13-րդ ենթակետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան