ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 10-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 10-Ն որոշման
Բաժին I. Առևտրի հիմնական ցուցանիշները հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի
Ցուցանիշ Տողի համարը Առևտրի շրջանառությունը Ապրանքային մնացորդը Աշխատողների միջին տարեկան թվաքանակը.1
(մարդ), (տասնորդական ճշտությամբ)
Հաշվետու ամիս որից՝
համացանցի (ինտերնետի) միջոցով
Ա Բ 1 2 3 4
Ընդամենը (115, 120, 125 տողերի գումարը) 110
այդ թվում` Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների մոտոցիկլների առևտրից, ընդամենը 115
որից` շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր 115.1
դրանից` բենզինի մանրածախ առևտուր 115.1.1
դիզելային վառելիքի մանրածախ առևտուր 115.1.2
հեղուկ գազի մանրածախ առևտուր 115.1.3
քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուր 115.1.4
Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից, ընդամենը 120
որից` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների 120.1
ծրագրային ապահովման մեծածախ առևտուր 120.2
էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորանքի և դրանց մասերի մեծածախ առևտուր 120.3
բջջային հեռախոսների մեծածախ առևտուր 120.4
էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր 120.5
շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր 120.6
դրանից ` բենզինի մեծածախ առևտուր 120.6.1
դիզելային վառելիքի մեծածախ առևտուր 120.6.2
Ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում, ընդամենը
(125.1, 125.2, 125.3, 125.4 տողերի գումարը) 125
այդ թվում` ավտոմեքենաների առևտուր 125.1
որից` ավտոմեքենաների մանրածախ առևտուր 125.1.1
ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուր 125.2
որից` ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր 125.2.1
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 125.3
մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում 125.4
որից` մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների մանրածախ առևտուր 125.4.1
1. .1Սյունակ 4-ի ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում:
Բաժին II. Առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի
(Lրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:
Ցուցանիշ Տողի համարը Հաշ-վե-տու
ամիս այդ թվում՝
ք.Երե-վան Արա-գա-ծոտն Արա-րատ Արմա-վիր Գե-ղար-քունիք Լո-ռի Կո-տայք Շի-րակ Սյու-նիք Վա-յոց
ձոր Տա-վուշ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Ընդամենը, (135, 140, 145 տողերի գումարը) 130
այդ թվում՝ 115 տող 135
120 տող 140
125 տող 145
Ղեկավար _________________________________ ______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _________________________________ ______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »__________20___թ.
(հավելվածը խմբ. 11.05.20 թիվ 14-Ն)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 10-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար (բացառությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակի վերաբերյալ ցուցանիշի, որը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում):
6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
7. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
8. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
9. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
10. Մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:
11. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
12. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
13. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
1) բաժին 1՝ առևտրի հիմնական ցուցանիշները,
2) բաժին 2՝ առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և քաղաք Երևանի:
15. Բաժին 1-ի տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), տող 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի` ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
16. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:
1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
2) Տող 115.1 -ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:
3) Տող 115.1.1 -ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
4) Տող 115.1.2 -ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
5) Տող 115.1.3 -ը ներառում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում:
6) Տող 115.1.4 -ը ներառում է քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
17. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը՝ չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:
1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:
2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:
3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:
4) Տող 120.2-ը ներառում է ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:
5) Տող 120.3-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:
6) Տող 120.4-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:
7) Տող 120.5-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:
8) Տող 120.6-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազոլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:
9) Տող 120.6.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:
10) Տող 120.6.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը:
18. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:
1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը և այլն:
2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մանրածախ առևտուր:
3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:
4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:
6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
19. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում:
20. Հաշվետվության 1-ին բաժնի 2-րդ սյունակում լրացվում է ինտերնետի կամ այլ համակարգչային ցանցերը օգտագործելու միջոցով պատվիրված ապրանքների շրջանառությունը: Առևտուրն էլեկտրոնային համարելու համար բավարար է, որ պատվերը տրվի առցանց: Այստեղ չեն ներառվում հեռախոսի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով արված պատվերները: Համացանցի միջոցով պատվիրված ապրանքների համար վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:
21. Հաշվետվության 1-ին բաժնի 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը)՝ հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
22. Հաշվետվության 1-ին բաժնի 4-րդ սյունակում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
23. Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:
24. Հաշվետվության 2-րդ բաժինը լրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:
1) Բաժին 2-ի 130, 135, 140, 145 տողերի սյունակ 1-ը լրացվում է բաժին 1-ի համապատասխանաբար 110, 115, 120 և 125 տողերի 1-ին սյունակից:
2) Բաժին 2-ի 130, 135, 140 և 145 տողերի սյունակ 1-ը պետք է հավասար լինի համապատասխանաբար այդ տողերի սյունակ 2-ից մինչև սյունակ 12-ի համապատասխան ցուցանիշների հանրագումարին:
(հավելվածը խմբ. 11.05.20 թիվ 14-Ն)