Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Արձանագրության մասնակից պետությունների այն պետական մարմինները, որոնց վրա, ազգային օրենսդրության համապատասխան, դրված են հարկային օրենսդրության պահպանման, հարկերի ու վճարների մուտքերի նկատմամբ հսկողության ապահովման և այդ ոլորտում խախտումների դեմ պայքարի կազմակերպման գործառույթները, (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարկային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով փոխանակում են հետևյալ տեղեկությունը`

իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական անձանց վերաբերյալ՝ սույն Արձանագրության 1-ին հավելվածի համաձայն այդպիսի տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան․

ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց վերաբերյալ՝ սույն Արձանագրության 2-րդ հավելվածի համաձայն այդպիսի տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան․

գույքի առանձին տեսակների և դրա սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ՝ սույն Արձանագրության 3-րդ հավելվածի համաձայն այդպիսի տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։