Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Տեղեկության փոխանակումը կատարվում է սույն Արձանագրության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից, էլեկտրոնային եղանակով, կապի բաց ուղիներով՝ տեղեկության փոխանակման անվտանգությունն ապահովող «Կրիփթոն-Անկադ» տեղեկության գաղտնագրային պաշտպանության միջոցի (ՏԳՊՄ) կամ երկկողմ հիմունքով համաձայնեցված այլ միջոցի կիրառմամբ։

Տեղեկության փոխանակումը կատարվում է սույն Արձանագրության 1-3-րդ հավելվածներով նախատեսված պահանջներով սահմանված՝ տեղեկության տրամադրման ձևաչափերին համապատասխան կազմված ֆայլերի ձևով։

Սույն Արձանագրության մասնակից պետությունների իրավասու մարմիններն ինքնուրույն մշակում են տեղեկության ձևավորման ու մշակման համար նախատեսված ծրագրային ապահովումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։