Հոդված 3
Հոդված 3
Սույն Արձանագրությանը համապատասխան՝ իրավասու մարմնի կողմից ստացված տեղեկությունը գաղտնի է և կարող է օգտագործվել սույն Արձանագրության մասնակից պետությունների հարկային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողությունը (այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների բյուջեներ հարկային վճարումների ամբողջական կատարման նկատմամբ հսկողությունը), հարկադիր բռնագանձումը և վարչական ու դատական քննությունն ապահովելու նպատակով։
Այլ նպատակների համար տեղեկությունը կարող է օգտագործվել միայն այդ տեղեկությունը տրամադրած իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ:
Իրավասու մարմիններն ապահովում են փոխանցվող տեղեկության պատշաճ պաշտպանությունը, որի հասանելիությունն ու տարածումը սահմանափակված են՝ սույն արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան։