Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 158-Ն

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելն ու թիվը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 16-ի N 158-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼՆ ՈՒ ԹԻՎԸ

Պաշտոնը Հաստիք-

ների

թիվը Զենքի տեսակը Զենքի ձևը Զենքի

թիվը Զենքի մոդելը

Գլխավոր տնօրեն 1 ծառայո-ղական կարճ ակոսափող 1 ՀՀ կառավարությանն

առընթեր ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել

Ինկասատոր,

ինկասատոր-վարորդ 24 ծառայո-ղական կարճ ակոսափող 24

Փոստ ուղեկցողներ,

ուղեկցող վարորդներ 126 ծառայո-ղական կարճ ակոսափող 126

Ընդամենը 151 ծառայո-ղական կարճ ակոսափող 151

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։