Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1450-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի անցած ոստիկանության կրտսեր խմբի ծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա չափ սահմանելու մասին» N 1141-Ն որոշմամբ սահմանված պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա գումարը: 2. Սույն որոշմամբ վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2005 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։