ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 132-Ա
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301–Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետը`
Հաստատել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
փետրվարի 16-ի N 132-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)
Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Ռ. Ստրաուխ - ԱՄՆ-ի «Ռոդա Գրուպ» վենչուրային կապիտալի խմբի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Պապոյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Խ. Ներկարարյան - ԵՊՀ ԳԲՀ-ի ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ռ. Մկրտչյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
Հ. Մարուքյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 03.02.20 N 121-Ա, խմբ. 13.07.20 N 797-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան