Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2020 թվականի N 1173-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 9-ի N 1173-Ա որոշման

Ց Ա Ն Կ

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի

միավորը Քանակը Ծագման

երկիրը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6 7 8

1. 7610909000 Գունավոր մետաղներից պատրաստված այլ կոնստրուկցիաներ և բաղկացուցիչ մասեր Գունավոր մետաղներից պատրաստված մասեր՝ տեխնիկական սպասարկում կատարելու և (կամ) նոր կառույցներ պատրաստելու համար կգ 100 000 ԵՄ 262 000 000

2. 7308909809 Մետաղակոնստրուկ-ցիաներ՝ չիլլերի մոնտաժման համար Չժանգոտվող մետաղից տարբեր տեսակի միացման կոնստրուկցիաներ գնվում են որպես կոմպլեկտավորվող դետալներ և կազմում են անբաժանելի մաս: կգ 12 000 ԵՄ 126 000 000

3. 3923501000 Կափույրներ և պտուտակավոր խցաններ Կափույրներ՝ պահամանների, հոսքագծերի և այլ սարքավորումների համար: Բարձրագույն որակը, արտաքին տեսքը ապահովելու, ինչպես նաև հոսքագծում առաջացող խնդիրների նվազման պատճառով գնվում են ԵՄ-ից: կգ 15 000 ԵՄ 31 000 000

4. 2512000000 Հողեր ինֆուզորային սիլիցիումային Դիատոմիտ, ինֆուզորային հողեր` գինիների ֆիլտրման համար կգ 5 700 ԵՄ 4 743 300

5. 2929900000 Այլ Կալիումի պոլիասպարտատ գինիների կայունացման համար: Օգտագործվում է շշալիցից առաջ, գինեքարային կայունացման համար: կգ 10 000 ԵՄ 53 200 000

6. 2936270000 Վիտամին C գինեգործության մեջ օգտագործվող Վիտամին C գինիների մշակման համար: Ավելացվում է շշալիցից առաջ` գինիների օրգանոլեպտիկ հատկությունները կայուն պահելու համար: կգ 15 000 ԵՄ 58 800 000

7. 0810907500 Նուռ` իրանական Գինու պատրաստման համար կգ 2 500 000 ԵՄ 540 000 000

8. 7010905500 Ապակյա գունավոր շիշ 0.187լ Ապակյա գունավոր շիշ՝ գինի շշալցնելու համար կգ 20 000 ԵՄ 10 000 000

9. 7010904500 Ապակյա անգույն շիշ 0.187լ Ապակյա թափանցիկ շիշ՝ գինի շշալցնելու համար կգ 20 000 ԵՄ 6 000 000

10. 3913900000 Այլ Stabilization- OENO Brett ORG, երիտասարդ գինիներին բակտերիաներից զերծ պահելու համար կգ 100 ԵՄ 148 225 000

11. 7318157009 Մանեկների և հեղույսների կոմպլեկտ Չժանգոտվող մետաղից մանեկներ և հեղույսներ գնվում են որպես կոմպլեկտավորվող դետալներ և կազմում են անբաժանելի մաս: Պահեստամասերն օգտագործվում են սարքավորումների, հոսքագծերի տեխնիկական սպասարկման ժամանակ` անխափան գործունեություն ապահովելու համար: կգ 300 ԵՄ 8 000 000

12. 3201909000 Ֆերմենտային պրեպարատ Fermentation-Tanin VR Supra, Տանին, որն ավելացվում է գինիներին կայունություն տալու համար կգ 200 ԵՄ 1 580 882

13. 4911990000 Ինքնակպչուն պիտակներ Պիտակներ՝ էքսպորտի համար, անհրաժեշտ է, որպեսզի պիտակները տպագրած լինեն բարձրագույն որակով և առանց գունային շեղումների նախորդ խմբաքանակի հետ, ինչը հնարավոր է կատարել ԵՄ-ում: Պիտակներն օգտագործվում են շշերի փաթեթավորման համար կգ 500 ԵՄ 9 444 444

14. 7017900000 Ապակյա անոթ Նման ապակյա անոթներ ունի միայն սարքավորման արտադրողը՝ Իտալիա, Բուլղարիա: Պահամանների դիտապակիներ: կգ 300 ԵՄ 28 500 000

15. 2918130000 Գինեթթվի աղեր և բարդ եթերներ Stabilisation-Metatartric-Super Polytartryl գինիների կայունացման համար կգ 500 ԵՄ 1 951 009

16. 3919108000 Ինքնակպչուն պիտակներ Պլաստմասսայից պատրաստված ափսեներ, թերթեր, ֆիլմեր, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևավորում, պլաստմասսա, ինքնասոսնձվողներ, գլանափաթեթներ կամ ժապավեններ: Պիտակներն օգտագործվում են տուփերի, շշերի համար և այլ փաթեթավորման աշխատանքներ իրականացնելիս: կգ 4 000 ԵՄ 32 000 000

17. 2102201900 Խմորիչ՝ ոչ ակտիվ Special Treatment-Yeast Extract Oenolees, գինուց որոշ պոլիֆենոլային նյութերի հեռացման և ստաբիլացման համար: Նպաստում է գինու որակական ցուցանիշների բարձրացմանը: կգ 85 ԵՄ 973 605

18. 2102101000 Խմորիչներ՝ ոչ ակտիվ Activator-Laffort-Superstart spark խմորասնկերի ակտիվացման համար կգ 1 000 ԵՄ 11 147 828

19. 1301200000 Արաբիկայի խեժ Stabilization-Arabic Gum, գինիների կայունացման համար կգ 1 000 ԵՄ 1 699 773

20. 2102101000 Ակտիվ կուլտուրալ խմորասնկեր Fermentation-Yeast Cognac-FC9, կոնյակի համար նախատեսված քաղցուների խմորման համար: Նախատեսված է այն քաղցուների խմորման համար, որոնք ծառայելու են որպես թորման գինենյութ: կգ 600 ԵՄ 9 048 011

21. 2918120000 Գինեթթու Acide Tartrique

Laffort ֆրանսիական ընկերության արտադրանք գինեթթուն կիրառվում է գինիների և փրփրուն գինիների ընդհանուր թթվությունը բարձրացնելու համար: Քանի որ ընդհանուր թթվությունը սահմանափակվում է առավելագույն քանակով, ուստի գինեգործի տարիների փորձառության արդյունքում ընտրվել է այս ապրանքանիշը: կգ 10 000 ԵՄ 38 666 667

22. 7217203000 Ոչ լեգիրացված պողպատից մետաղալար՝ ցինկապատ Crapal® Optimum լարերը նորարարական լուծումներ են գտել ծածկող շերտի (պատվածքի) համար՝ դարձնելով մետաղալարերն առավել դիմացկուն քայքայմանը: Բացի այդ մետաղալարերը ավելի ճկուն են, քան շուկայում եղած մյուս արտադրանքները: Օգտագործվում են այգիների ձևավորման, կարգավորման համար: կգ 10 000 ԵՄ 6 600 000

23. 4416000000 Տակառներ կաղնու փայտից

225լ-ոց Տակառներ կաղնու փայտից 225լ-ոց գինիների հնեցման համար կգ 10 000 ԵՄ 120 156 250

24. 7010905300 Ապակյա գունավոր շիշ 0.33լ - 1լ Ապրանքների պահեստավորման, փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված շշեր կգ 30 000 ԵՄ 70 000 000

ԸՆԴԱՄԵՆԸ 1 579 736 769

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։