ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 378-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆԻ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 16,542,962 դրամ ընդհանուր արժողությամբ «Քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 14-ի N 378-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքի տնտեսական պայմանների բարելավում»
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքն ապահովել գազի մատակարարումով, էլեկտրաէներգիայով, գազի սպասարկումով և ջրի մատակարարումով:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ք. Էջմիածին, Վ. Կոստանյան. հոգևոր
6. Ծրագրի բյուջեն 16.542.962 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քահանայից պատրաստման լսարանի սաները
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020թ. փետրվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքն ապահովել գազի մատակարարումով, էլեկտրաէներգիայի մատակարարումով, գազի սպասարկումով և ջրի մատակարարումով.
էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 6.800.000 դրամ.
գազի մատակարարում՝ 8.400.000 դրամ.
գազի տեխնիկական սպասարկում՝ 342.962 դրամ.
ջրամատակարարում՝ 1.000.000 դրամ.
ընդհանուր՝ 16.542.962 դրամ:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է քահանայից պատրաստման լսարանի ննջարանային շենքն ապահովել էլեկտրաէներգիայով, գազի մատակարարումով գազի սպասարկումով և ջրի մատակարարումով, որի ընդհանուր գումարը կազմում է 16.542.962 դրամ.
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 6.800.000 դրամ՝ (ՀՎՀՀ 01520882) 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ 0054 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի մատակարարում՝ 8.400.000 դրամ՝ (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 08311157160 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում՝ 342.962 դրամ. (ՀՎՀՀ 00930884) հետ 03.10.2016 թ. կնքված թիվ 01324 պայմանագրի հիման վրա.
-նախատեսվում է ջրի մատակարարում՝ 1.000.000 դրամ՝ (ՀՎՀՀ 02655115), 06.03.2017 թ. կնքված թիվ 151026038 պայմանագրի հիման վրա:
11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան