ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 383-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԵԳԻՆ Ա ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 46,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարեգին Ա կրթական կենտրոնի տարածքի կանաչապատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի մարտի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հուլիսի 14-ի N 383-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳԱՐԵԳԻՆ Ա ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գարեգին Ա կրթահամալիրին հարող տարածքում կանաչապատման, խոտածածկի իրականացման և սպասարկաման աշխատանքների կատարումը:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, ՀՎՀՀ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի. հոգևոր
6. Ծրագրի բյուջեն 46.600.000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2018 թ. մարտի 1-ից մինչև 2021 թ. հուլիսի 1-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գարեգին Ա կրթահամալիրին հարող տարածքում կանաչապատման, խոտածածկի իրականացման և սպասարկաման աշխատանքները, որի գումարը կազմում է 46.600.000 դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ ք. Երևան, Մ. Մեծարենցի 88 ա (ՀվՀՀ 01831375 ):
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթահամալիրին հարող տարածքում կանաչապատման, խոտածածկի իրականացման և սպասարկաման աշխատանքներ, որի գումարը կազմում է 46.600.000 դրամ:
11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական և ճարտարապետաշինա-րարական բաժինների, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան