ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 384-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՐԻՄՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 116,389,230 դրամ ընդհանուր արժողությամբ «Խրիմյան» թանգարանի հակահրդեհային համակարգի մոնտաժում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի ապրիլի 4-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 14-ի N 384-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԽՐԻՄՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է «Խրիմյան» թանգարանում կատարել հակահրդեհային համակարգի մոնտաժման աշխատանքներ:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հոգևոր
6. Ծրագրի բյուջեն 116.389.230 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 04 ապրիլ, 2018թ.- 31 դեկտեմբեր, 2020թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Խրիմյան» թանգարանի հակահրդեհային համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը, համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 78.574.650 դրամ:
Ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 34.424.600 դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Էյ Ար-Այ ՍԻ Թի» ՍՊԸ-ի կողմից (ՀվՀՀ 04109976 ):
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Խրիմյան» թանգարանի հակահրդեհային համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը, համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 78.574.650 դրամ, ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 34.424.600 դրամ արժողությամբ նյութերի և սարքավորումների:
Ընդհանուր գումարը կազմում է 116.389.230 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան