Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2020 թվականի N 389-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 3,040,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի լուսավորություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի դեկտեմբերի 12-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հուլիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հուլիսի 15-ի N 389-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է լուսավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին 19 հատ 2 LED լուսամփոփերով:

2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. հոգևոր

6. Ծրագրի բյուջեն 3.040.000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2018 թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է լուսավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին 19 հատ 2 LED լուսամփոփերով:

Աշխատանքներն իրականացվելու են «Նիկոլ Դուման» Ա/Կ-ի կողմից, (ՀվՀՀ 02208258):

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին լուսավորել 19 հատ 2 LED լուսամփոփերով:

11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։