ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 397-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 45,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հուլիսի 15-ի N 397-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել դպրանոցի տնտեսական պայմանները՝ առավել բարենպաստ դարձնելով սաների կենցաղային և ուսումնակրթական մակարդակը՝ նպաստելով հոգևոր սպասավորների կրթությանը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագիրը կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ՝ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի թերակղզի, Հոգևոր:
6. Ծրագրի բյուջեն 45.000.000 դրամ:
7. Բարեգործությունն ստացողը Սևանի Վազգենյան դպրանոցի սաները:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվարի, 2020 թ.- 31 դեկտեմբեր, 2021 թ.:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է մոտ 90 սաների կրթող Սևանի Վազգենյան դպրանոցն ապահովել բնական գազով և էլեկտրաէներգիայով՝ 60.000.000 դրամ:
Գազի մատակարարում՝ 25.000.000 դրամ, որից 2020 թ.-12.500.000 դրամ, 2021 թ.- 12.500.000 դրամ, պայմանագիր՝ N 12108138204, կնքված՝ 01.08.2013 թ., Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) միջև:
Էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 20. 000.000 դրամ, որից 2020 թ.- 10.000.000 դրամ, 2021 թ.- 10.000.000 դրամ, պայմանագիր՝ N ԿՊ0054, կնքված՝ 10.03.2013 թ., Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀՎՀՀ՝ 01520882) ՓԲԸ-ի միջև:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է սպառել մոտ 25.000.000 դրամ գազ և 20.000.000 դրամ էլեկտրաէներգիա:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չկա
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան