ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 396-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 17,337,886 դրամ ընդհանուր արժողությամբ «Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի
հուլիսի 15-ի N 396-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն ապահովել գազի մատակարարումով, Էլեկտրաէներգիայով և գազի սպասարկումով:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արթիկի շրջան գ. Հառիճ. հոգևոր
6. Ծրագրի բյուջեն 17.337.886 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Թրբանճյան ընծայարանի սաները
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն ապահովել գազի մատակարարումով, էլեկտրաէնեգիայով և գազի սպասարկումով.
էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 7.000.000 դրամ.
գազի մատակարարում՝ 10.000.000 դրամ.
գազի տեխնիկական սպասարկում՝ 337.886 դրամ.
Ընդհանուր՝ 17.337.886 դրամ:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն ապահովել էլեկտրաէներգիայով, գազի մատակարարումով և գազի սպասարկմամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 17.337.886 դրամ.
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 7.000.000 դրամ՝ (ՀՎՀՀ 01520882) 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ 0054 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի մատակարարում 10.000.000 դրամ՝ 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը՝ (ՀՎՀՀ 00046317) կնքված 01.04.2014 թ. թիվ N 02304144219 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 337.886 դրամ: 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը՝ (ՀՎՀՀ 00930884) 01.10.2017 թ. կնքված թիվ 07642 պայմանագրի հիման վրա:
11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան