Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից առաջ է): Ընդ որում, այս դեպքում՝

1) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում․

2) եթե մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականին և շարունակվել է 2020 թվականին, ապա նրան, որպես միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի, ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելիս ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է համարվում 2020 թվականի հունվարի 1-ը:

Սույն օրենքի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո է): Ընդ որում՝

1) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչև սույն oրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով․

2) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (բացառությամբ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2019 թվականին է, ապա նրան մայրության նպաստը գործատուի կողմից տրվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով։

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-361-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։