ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 1205-Ա
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված գյուղատնտեսական նշանակության տեխնիկան (այսուհետ՝ գույք)՝ 125059.46 հազ. դրամ արժեքով՝ համաձայն հավելվածի, ներդնել «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-կետում նշված գույքի ներդրումը «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հուլիսի 16-ի N 1205-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
Հ/Հ Գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի անվանումները Թողարկման
տարեթիվը Քանակ Գնահատված
արժեքը
(հազ. դրամ)
1. Տրակտոր «Բելառուս-82.1» 2012 1 4334.0
2. Տրակտոր «Բելառուս-82.1» 2012 1 4334.0
3. Կուլտիվատոր ՊԿՄ-4 2012 1 1200.0
4. Կուլտիվատոր ԿՊՄ-4 2012 1 1200.0
5. Գութան ՊՆՎ-3-35 2012 1 540.0
6. Գութան ՊՆՎ-3-35 2012 1 540.0
7. Շարքացան ՍԶ-3.6Ա 2012 1 1385.0
8. Կախվող սրսկիչ ԱԳՊ-500ԷՆՈՒ 2012 1 424.0
9. Մամլիչ-հակահավաք Նյու Հոլանդ 2012 1 2000.0
10. Մամլիչ-հակահավաք Նյու Հոլանդ ԲՍ 5050 2012 1 2000.0
11. Ավտոմեքենա ՎԱԶ 21214, 2007թ. 420 AN 61, նույնականացման համար՝ XTA21214071855528 2007 1 1800.0
12. Տրակտոր «Case ih» magnum 310 2017 1 101902.46
13. Գութան 9 խոփով «ПКС-9» 2017 1 3400.0
Ընդամենը՝ 13 125059.46
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան