Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2020 թվականի N 1210-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ hաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների (այսուհետ՝ ծառայություն) գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնված գույքը` քաղ. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 62/26՝ ընդհանուր 498 քառ. մետր (վկայական՝ N 20052020-01-0182), քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 25՝ ընդհանուր 670.9 քառ. մետր (վկայական՝ N 16032020-01-0091), հասցեներում գտնվող տարածքները 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացումները և պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հուլիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։