ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2020 թվականի N 412-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 10,301,359 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 8-ի N ՀՀ/ԱՖՎ-06/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության շենքի տանիքի վրա ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,406,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2020 թվականի հունիսի 8-ի N ՀՀ/ԱՖՎ-06/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տանիքի վրա ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,138,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 8-ի N ԱՀ/ԱՖՎ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքների վրա ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,757,239 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 20-ի N 412-Ա
որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Տիչինայի փող., 3-րդ նրբ., 2 հասցեում գտնվող «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքներին այլընտրանքային արևային (ON GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Նոյեմբերյան քաղաք և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնի համայնք. բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10,301,359 դրամ, որից Երևան քաղաքի Տիչինայի փող., 3-րդ նրբ., 2 հասցեում գտնվող «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում` 2,406,120 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում ՝ 4,138,000 դրամ և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում ՝ 3,757,239 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոն և դպրոց
8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ 2020 թ. հուլիսի 13-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 14-ը, Տավուշի մարզի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ»-ում՝ 2020 թ. հուլիսի 13-ից մինչև 2020 թ. սեպտեմբերի 14-ը և Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնում և դպրոցում՝ 2020 թ. հուլիսի 13-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 14-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Տիչինայի փող., 3-րդ նրբ., 2 հասցեում գտնվող «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքներին այլընտրանքային արևային (ON GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում. արժեքը՝ 10,301,359 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Այլընտրանքային (ON GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 10,301,359 դրամ
11. Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան