ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2020 թվականի N 423-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) բժշկական սարքեր և պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների միջև անհատույց բաշխելու նպատակով՝ 51 տեղ, 559 կգ ընդհանուր քաշով, 1,435.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) պաշտպանիչ բժշկական համազգեստ՝ «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 11 տեղ, 235 կգ, 1,000 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 220 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 20-ի N 423-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Նկարագրությունը Քանակը Ընդհանուր
քաշը (կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդամենը
(ԱՄՆ-ի դոլար)
Oգնություն Արցախյան պատերազմի հաշմանդամների վետերաններին
Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլեկտրական սայլակ 1 110 300 300
Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլեկտրական սայլակ 1 115 300 300
Ստանդարտ անվասայլակ 1 16 125 125
Ստանդարտ քայլակ 1 7 45.00 45.00
Զույգ հենակ (բազուկի տակ) 1 4 55.55 55.55
Բժշկական մեջքի մարմնի ֆիքսատոր 2 6 55 110
Տուփերով հիգիենայի պարագաներ, անձեռոցիկներ, անկողնային անձեռոցիկներ 44 301 500
Ընդամենը 559.00 1,435.55
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան