Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2020 թվականի N 426-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 47,774,250 դրամ ընդհանուր արժողությամբ Արցախում կրթական և օժանդակության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) հետ 2020 թվականի հունիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անգլերենի ուսուցման դասընթացների կազմակերպում և իրականացում՝ 35,012,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուց-չությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 426-Ա որոշման

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1․ Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է խթանել Արցախի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական հզորացումը և կայուն տնտեսական զարգացումը՝ կրթական, խորհրդատվական և դրամաշնորհային բաղադրիչների միջոցով: Ծրագրի շնորհիվ տարբեր կրթություն և հմտություն ունեցող արցախցիներ հնարավորություն կունենան ընդլայնելու սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունները:

Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնելու պետական ծառայողների մասնագիտական հմտությունները:

2․ Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3․ Բարեգործը Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112

4․ Ծրագիրը կատարողը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․ Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արցախի Հանրապետություն, քաղ․ Ստեփանակերտ. կրթական

6․ Ծրագրի բյուջեն 47,774,250 դրամ

7․ Բարեգործություն ստացողը Արցախի Հանրապետության բնակչությունը

8․ Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թ․ հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ը

9․ Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, այդ թվում՝ առցանց, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 35 012 250 դրամ, առանց ԱԱՀ, որի համար ակնկալվում է հարկային արտոնություն:

-Աջակցել Արցախի Հանրապետության ողջ տարածքից գործարար գաղափարներ ունեցող անձանց՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կյանքի կոչելու համար իրենց գաղափարները: Բաց մրցույթի արդյունքում տարբեր մարզերից և Ստեփանակերտից ընտրված 25 մասնակիցներ, որոնք կներկայացնեն կենսունակ բիզնես գաղափարներ, հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ մշակված «Ձեռնարկատիրություն» թեմայով անվճար դասընթացին: Դասընթացները կանցկացվեն 1 խմբով 50 դասաժամ տևողությամբ: Առավել հաջողված 6 բիզնես գաղափարներ կստանան ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի (նվիրատվության) տեսքով: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1 943 760 (մեկ միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

- Կարևորելով զբոսաշրջության աճող դերը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել «Հյուրասիրություն» հյուրընկալության կառավարման անվճար դասընթաց այս բնագավառում փորձ կամ կենսունակ բիզնես գաղափար ունեցող անձանց համար: Դասընթացը նախատեսված է առնվազն 25 մասնակցի համար՝ 40 դասաժամ տևողությամբ: Խրախուսվելու են նաև մասնակիցների նոր գաղափարները, որոնցից առավել կենսունակներին դասընթացի ավարտից հետո տրամադրվելու է անվճար խորհրդատվություն: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,100,190 (մեկ միլիոն հարյուր հազար հարյուր իննսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

- Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում համատեղ կազմակերպել «Անգլերեն խմբավարների համար» անվճար դասընթացներ՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից մատնանշված առաջնահերթությունները: Կազմակերպվելու են 2 խմբեր, յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու են 15 մասնակիցներ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,534,260 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

- Նպաստելու համար անգլերենի որակյալ արտադասարանական դասընթացների հասանելիության տարածմանը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել, այդ թվում` առցանց, անվճար, առնվազն 5 մակարդակով անգլերենի դասընթացներ 16 տարին լրացած` Արցախի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք կցանկանան խորացնել անգլերենի իրենց գիտելիքները Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական կրթություն» ծրագրով: Հաշվի առնելով դասընթացների պահանջարկի գնահատումը՝ նախատեսվում է մինչև ծրագրի ավարտն ունենալ 40 խումբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 30 434 040 (երեսուն միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար քառասուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

2. Մասնագետ խորհրդատուների (հարկային, իրավական) վարձավճար՝ 5,562,000 դրամ, որի համար չի ակնկալվում հարկային արտոնություն: Խորհրդատվությունը տրամադրվելու է հյուրընկալության կառավարման և «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո:

3. Դրամաշնորհների (նվիրատվության) տրամադրում ՝ 7,200,000 դրամ, «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո, որի համար չի ակնկալվում հարկային արտոնություն:

10․ Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 35 012 250 դրամ, որոնք մատուցվելու են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում.

- Ձեռնարկատիրություն թեմայով 1 դասընթացի կազմակերպում և անցկացում.

- «Հյուրասիրություն» հյուրընկալության կառավարման 1 դասընթացի կազմակերպում և անցկացում.

- «Անգլերեն խմբավարների համար» 2 դասընթացների կազմակերպում և անցկացում,

- Անգլերենի դասընթացների կազմակերպում և անցկացում առնվազն 5 մակարդակում՝ 40 խմբի համար, յուրաքանչյուր խմբում՝ 10-12 մասնակից:

11․ Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․ Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մասնավորապես` «Անգլերեն խմբավարների համար» դասընթացի մասնակիցների հավաքագրման հարցում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀԲԸՄ-ի կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմի կիրառում:

Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը:

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների տրամադրում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։