Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2020 թվականի N 818-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1833-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրից և 2-րդ կետից հանել «անհատական» բառը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 818-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 9-ի N 1833-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

(հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

- ՀՀ վարչապետի խորհրդական

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

- Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։