ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ
16 հուլիսի 2020 թվականի
ք. Երևան N 146-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 317-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (միասնական տեղեկանքի) ձևը հաստատելու մասին» N 317-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ս. Թովմասյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կադաստրի կոմիտե Հավելված
Կադաստրի կոմիտեի
2020 թվականի հուլիսի 16-ի
N 146-Ն հրամանի
Հավելված
ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի
Պետական Կոմիտեի նախագահի
2011 թվականի նոյեմբերի 17-ի
N 317-Ն հրամանի
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
N___________________________
Գաղտնաբառ՝________________
Անշարժ գույքի միավորի, դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների
Անշարժ գույքի գտնվելու վայր և անվանում _______________________________________
Հողամասի ծածկագիր _________________________________________________________
Շինության ծածկագիր _________________________________________________________
Լրացվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինությունների դեպքում
1․ Գրանցված իրավունքներ
Հողամասի նկատմամբ Շինությունների նկատմամբ
Հ/Հ Իրավունքի սուբյեկտի անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն (լրիվ անվանում), բաժնեմաս Նպատակային նշանակություն Իրավունքի տեսակ Մակերես (հա) Նպատակային նշանակություն Իրավունքի տեսակ Ընդհանուր մակերես (քմ)
1
2. Գույքային իրավունքներ
Հ/Հ Սահմանափակման տեսակ Համառոտ նկարագրություն Կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր Գրանցման ամսաթիվ
1
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ
——————————————————————————————————————
——————————————————————————————————————
Տեղեկանքը պատրաստող պաշտոնատար անձ
Տեղեկանքում տվյալները
լրացված են _________________ 20 _____ թ., ______________
ամիս, ամսաթիվ ժամ, րոպե
Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:
Տրամադրվում է _________________________________
դիմողի անուն, ազգանուն (անվանում) __________________________________
զբաղեցրած պաշտոն
__________________________________
անուն, ազգանուն
Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2020 թվական: