ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2019 թվականի N 1833-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.07.20 N 818-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 20.07.20 N 818-Ա)
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
դեկտեմբերի 9-ի N 1833-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 20.07.20 N 818-Ա)
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
- ՀՀ վարչապետի խորհրդական
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 20.07.20 N 818-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան