Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի, 2020 թ. N 31
ՈՐՈՇԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 12 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2․ (կետն ուժը կորցրել է 11.06.20 N 132-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 11.06.20 N 132-Ն)
4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան»։
5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ
Հավելված
Պարետի 2020 թ.
Ապրիլի 3-ի N 31 որոշման
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Ապրանքների նկարագրություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր
1. Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, N95 կամ FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) 6307 90-ից
9020 00 000 0-ից
2. Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային N95 կամ FFP3 6307 90-ից
9020 00 000 0-ից
3. Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ 9004 90-ից
4. Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային N95 կամ FFP3 զտիչների հետ օգտագործվող 6307 90-ից
9020 00 000 0-ից
5. Լիադեմ դիմակների հակաաերոզոլային զտիչներ N95 կամ FFP3՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված զտիչների 8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից
6. Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոմբինեզոնների 6210-ից
7. Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ՝ բացառությամբ ակհնայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների 6210-ից
8. Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների և հագուստի այլ պարագաների. 6211-ից
9. Առանձնահատուկ ամրության բախիլներ 3926-ից
10. Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն 3005
11. Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ 3808 94 100 0-ից
3808 94 200 0-ից
3808 94 900 0-ից
12. Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ 4015 11 000 0-ից
13. Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ 4015 19 000 0-ից
14. Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6307 90 980 0-ից
15. Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության խալաթների. 6210-ից
16. Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու,
պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության կոստյումների, կոմպլեկտների, պիջակների, բլեյզերների, տաբատների, կոմբինեզոնների` կրծկալներով և ուսակապերով, բրիջիների և կիսատաբատների 6203-ից
6204-ից
17. Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով 9020 00 000 0-ից
18. Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալ բժշկական նպատակներով օգտագործելու համար՝ բացառությամբ ախտորոշման նպատակով օգտագործվելու համար 3004
19. Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու 3002
20. Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար 300630 000
21. (կետն ուժը կորցրել է 27.07.20 N 215-Ն)
22. Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում՝ բացառությամբ հագուստի պլաստմասե կախիչների և ակնհայտ ոչ բժշկական նշանակության հագուստի պլաստմասե պարագաների 3926
23. Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ բացառությամբ ակնհայտ ոչ բժշկական նշանակության պոլիպրոպիլենային պարկերի և արկղերի 3923
24. (կետը հանվել է 15.04.20 N 39)
25. ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. 3507
26. Պատրաստի կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ և նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար 3821
27. Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի՝ բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր 3822
28. Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և տեսողությունը հետազոտելու սարքեր. – էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար նախատեսված ապարատուրան). 9018
29. Նուկլեինաթթուներ և դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով, այլ հետերացիկլային միացություններ 2934
30. Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի. 8418
31. Կենտրոնացված բժշկական գազերի համակարգ 9019200000
32. ԱՄԲՈՒ 9019200000
33. Պացիենտի մոնիտոր 9018191000
34. Դեֆիբրիլյատոր մոնիտորով 9018908409
35. Թոքերի արհեստական օդափոխության սարք 9019200000
36. Վոլյումետրիկ ներարկման պոմպ 8413608000
37. Ավտոմատ ներարկիչ 9018311009
38. Թթվածնի կոնցենտրատոր 9019200000
39. Շարժական ռենտգեն համակարգ 9022140000
40. Նեգատոսկոպ 9018908409
41. Շարժական ուլտրաձայնային սարք 9018120009
42. ԷՍԳ Էլեկտրասրտագրության սարք 9018110009
43. Արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ 3002909000
44. Վիրաբուժական արտածծիչ 9018908409
45. Լարինգոսկոպ 9018902000
46. Նեբուլայզեր 9019200000
47. Մանրէազերծիչ օդի բաց տիպի՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների համար նախատեսված օդի մանրէազերծիչների 8421392009
48. Ինտուբացիայի հավաքածու 9018902000
49. Տերմկարգավորող ներքնակ 9019109009
50. Հակապառկելախոցային ներքնակ 9019109009
51. Ֆունկցիոնալ մահճակալ 9402900000
52. Շիրմա 9402900000
53. Վիրահատական գործիքների սեղանիկ փոքր 9402900000
54. Պացիենտի սայլակ 871310000
55. Cipap դիմակներ 902000000
56. Թթվածնային հոսքաչափ՝ խոնավացուցիչով 9026808000
57. Մատնային պուլսօքսիմետր 90181910000
58. Էլեկտրական գեներատոր 50 կվտ 8501340000
59 ԹԱՇ (ИВЛ) ապարատի կոնտուրներ 9019200000
60 Թթվածնային դիմակներ 902000000
61 Թթվածնային կանուլյա 9018390000
62 Երակների կենտրոնական կատետերիզացիայի հավաքածու 9018390000
63 Տրախեոտոմիայի վիրաբուժական հավաքածու 9018908409
64 Ֆոլլիի կատետերներ 9018390000
(հավելվածը փոփ. 15.04.20 N 39, խմբ., փոփ. 27.07.20 N 215-Ն)
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 3-ին: