Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 104 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-07-28-ից մինչև 2020-09-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-09-11Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի, 2020 թվական N 220-Ն

ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 104 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու մասին» N 104 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Առողջապահության նախարարի ցուցումով սահմանված ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու համար ստեղծել մասնագիտական խումբ` հետևյալ կազմով.

1) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (3 մասնագետ),

2) ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (2 մասնագետ),

3) ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (2 մասնագետ)»։

2. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-րդ կետով.

«7.1. Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային կանոնները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի ցուցումով»։

3. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին․

1) ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) ապահովել սույն որոշման 7-րդ կետի կատարումն ու կազմակերպումը և շաբաթական պարբերականությամբ դիտարկումների արդյունքների ներկայացումը Պարետատուն»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։