Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-07-29-ից մինչև 2020-07-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-07-30Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի, 2020 թվական N 224-Ա

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 27-ի 1127-Ա, N 1132-Ա, N 1133-Ա և N 1134-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Կարինե Հարությունյան», Արմավիրի մարզ, գ․ Դալարիկ (ՀՎՀՀ 49563066)․

2) Ա/Ձ «Նորայր Սարգսյան», Սյունիքի մարզ, Սիսիան համայնք,Որոտան 1բ (ՀՎՀՀ 79814682)․

3) Ա/Ձ «Արսեն Հակոբյան», Վայոց ձորի մարզ, գ․ Մալիշկա (ՀՎՀՀ 76848151)․

4) Ա/Ձ «Վլադիմիր Ստեփանյան», Տավուշի մարզ, գ. Ոսկեպար, փող., 3, շ. 20, (ՀՎՀՀ 71005073).

5) Ա/Ձ «Լաուրա Մախսուդյան», Տավուշի մարզ, գ. Ոսկեպար (ՀՎՀՀ 70918041).

6) Ա/Ձ «Կարեն Ամիրաղյան», Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան (ՀՎՀՀ 71024214):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։