ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 464-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (52.77 կգ ընդհանուր քաշով, 6,929.91 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 324.90 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 30-ի N 464-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի նկարագրությունը Քանակը Չափի միավորը Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդամենը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Համակարգչային ստեղնաշար 25 հատ 29.9 747.5
2. Կպչուն թղթեր՝ գրառումների համար 3 հատ 15.93 47.79
3. Հիշողության սարք 38 հատ 26.39 1002.82
4. Կոմպակտ համակարգիչ 1 հատ 148.99 148.99
5. Լամպ 1 հատ 48.19 48.19
6. Տեսազանգերի կենտրոն 1 հատ 249 249
7. Արտաքին հիշողության կրիչ 2 հատ 114.65 229.3
8. Ձայնային միքշերային վահանակ 1 հատ 1199.99 1199.99
9. Խոսափող 1 հատ 399 399
10. Մարկերի հավաքածու 3 հատ 6.88 20.64
11. Հիշողության սարք Timetec 20 հատ 33.99 679.8
12. Հեռուստատեսային մեդիա ընդունիչ 1 հատ 149 149
13. Ձայնի կարգավորման վահանակ 10 հատ 14.99 149.9
14. Լեդ լամպ 3 հատ 86 258
15. Տեսախցիկի ոսպնյակ` իր լրակազմով 1 հատ 1,599.99 1,599.99
6929.91
ԱՄՆ-ի դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան