ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1252-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «և ուսումնառության կուրսերի» բառերը փոխարինել «, ուսումնառության կուրսերի և առաջադիմության» բառերով.
բ. 3-րդ ենթակետը «երկրների» բառից հետո լրացնել «և առաջադիմության» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է`
(դրամ)
« NN
ը/կ Ամսական չափերը
ըստ կուրսանտին շնորհված զինվորական կոչման ըստ ուսումնառության տարիների ըստ առաջադիմության (5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)
1-ին տարի 2-րդ տարի 3-րդ տարի 4-րդ տարի 5-րդ տարի
1. ավագ 27 100 28 300 29 500 30 700 31 900 10 000
2. ավագ սերժանտ 23 200 24 400 25 600 26 800 28 000 10 000
3. սերժանտ 19 400 20 600 21 800 23 000 24 200 10 000
4. կրտսեր սերժանտ 15 500 16 700 17 900 19 100 20 300 10 000
5. եֆրեյտոր 11 600 12 800 14 000 15 200 16 400 10 000
6. շարքային 5 300 7 100 9 500 11 300 13 100 10 000
»:
4. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության, սահմանվում է՝
(դրամ)
« Ամսական չափերը
ըստ ուսումնառության երկրների ըստ առաջադիմության
(5-րդ կետի պայմանն ապահովելու դեպքում)
Ռուսաստանի Դաշնություն այլ օտարերկրյա պետություններ
10 000 100 000 10 000
»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով՝ կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 31
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: