Անցնել բովանդակությանը

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 21 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 209-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

21 հուլիսի 2020 թ. N 209-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՌՈՅԱԼ ՍԻԳՆԱՉՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ 010 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, հիմք ընդունելով այն, որ «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մինչև 2020 թվականի հունիսի 25-ը չի վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի համար 2020 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան 26.03.2020թ. համարվել է կասեցված «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ուժով՝ 2020թ. երկրորդ եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 25.03.2020թ. չվճարելու համար, 2020 թվականի հուլիսի 20-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Ա. Ջանջուղազյան

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՑԱՆԿ

Հ/Հ Իրավաբանական անձի

անվանումը Գտնվելու

վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման

վայրը Գործողու-թյան ժամկետը Տեղեկատվություն

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին Այլ

տեղեկու-թյուններ

1. «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ Տիչինայի փող.67 տուն

Մալաթիա-Սեբաստիա 0065, Երևան, Հայաստան ԽՏ-010 16.07.2019 թ. 00203032 264.110.1074503 Խաղատան կազմակերպում Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Տանձաղբյուրի 2,4/1 հյուրանոցային համալիր, 2-րդ մասնաշենք անժամկետ ՀՀ ֆինանսների նախարարի 21.07.2020թ. թիվ 209-Ա հրամանով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.07.2019 թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։