ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 593-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հուլիսի 30-ի N 1265-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 23-ի N 593-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Օ. Գասպարյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ավթանդիլյան - ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ
Վ. Ղազարյան - ՀՀ ոստիկանության պետ
Ա. Քյարամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Հ. Արշակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: