Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թ.

քաղ. Երևան N 299-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր 13.1 կետով.

«13.1. Այն դեպքում, երբ կառավարիչը հաշվառումից հանվել է իր դիմումի համաձայն և կրկին հաշվառվելու մասին դիմումը ներկայացվել է կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշում կայացնելու պահից մեկ տարվա ընթացքում, ապա հաշվառվելու նպատակով սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը չի ներկայացվում, իսկ սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են այն դեպքում, երբ կառավարիչը համապատասխանաբար կնքել է նոր ապահովագրության պայմանագիր կամ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը փոփոխվել է:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։