Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 17 ՀՈՒԼԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 64-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

17 հուլիսի 2020 թվականի

ք. Երևան թիվ 64-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով «ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊ ընկերության հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հուլիսի 13-ի դիմումը՝ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 158 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Վ. ՕՀԱՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։