Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-26-ից մինչև 2025-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԻ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 49. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստացած անձի գործունեությունը

գործել է մինչև 2025-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 49. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստացած անձի գործունեությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։

2. Վերահաղորդումը կատարվում է հեռարձակման հետ համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա՝ տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչև դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետևանքով՝ հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված:

3. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը չի կարող լինել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր:

4. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սեփական տեսալսողական ծրագիր չի կարող արտադրել և հեռարձակել:

5. Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ցանցային օպերատորը տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։