Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2018 թվականի N 519-Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիսանի համայնքների վարչական տարածքներում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, համայնքների ավագանիների որոշումների հիման վրա նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի:

(1-ին կետը փոփ. 30.07.20 N 1285-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագրեր, սահմանելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են համայնքների, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 30.07.20 N 1285-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան

2018 թ. մայիսի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մայիսի 3-ի N 519-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻՍԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

NN

ը/կ Գույքի պետական գրանցման վկայականի համարը Գույքի անվանումը Գտնվելու վայրը Հողամասի

մակերեսը

(հա) Ավագանու որոշման համարը

1. N 27092017-07-0070 վարչական շենքի զբաղեցրած հողատարածք ՀՀ Կոտայքի մարզ,

քաղ. Հրազդան,

Շահումյան 2 1.25 2018 թվականի փետրվարի 21-ի

N 29

2. N 347390

19.11.2004 թ. վարչական շենքի

զբաղեցրած հողատարածք ՀՀ Գեղարքունիքի մարզ,

գ. Վաղաշեն, Կամոյի խճ., 34 0,12574 2018 թվականի փետրվարի 7-ի

N 6-Ա

3. N 0101968

18.12.1999 թ. գրասենյակի շենքի

զբաղեցրած հողատարածք ՀՀ Շիրակի մարզ,

գ. Աշոցք 0,0827 2018 թվականի մարտի 30-ի N 6-Ա

4. N 0258055

03.04.2001 թ. անասնաբուժարանի

զբաղեցրած հողատարածք ՀՀ Արագածոտնի մարզ,

քաղ. Թալին, Ձորափնյայի 71 0,56 2018 թվականի փետրվարի 28-ի

N 12-Ա

5. N 0229631

13.10.2000 թ. անասնաբուժական սպասարկման շենքի

զբաղեցրած հողատարածք ՀՀ Սյունիքի մարզ, քաղ.

Սիսիան, Իսրայելյան 47 0,5 2018 թվականի փետրվարի 16-ի

N 07-Ա

(հավելվածը փոփ. 30.07.20 N 1285-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։