Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.1. Հեռուստահաղորդումների հեռարձակումը սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով
Հոդված 5.1. Հեռուստահաղորդումների հեռարձակումը սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով
Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
(5.1-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-327-Ն)