Գլուխ 7 · ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 57. Դիմում առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ
Հոդված 57. Դիմում առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ
1. Առանց լիցենզիայի հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է գրավոր դիմել Ազգային հանձնաժողովին հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից քառասուն օր առաջ:
2. Դիմումը պարունակում է տեղեկություններ`
1) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.
2) սփռման տարածքի մասին.
3) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.
4) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման և եթերաժամերի մասին: