Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2020 թվականի N 1315-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 28-ի «Հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 180-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:».

2) 4-րդ, 11-րդ կետերում և 12-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) 6-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում «աշխատակազմից» և «աշխատակազմին» բառերը համապատասխանաբար փոխարինել «համապատասխան ստորաբաժանումից» և «համապատասխան ստորաբաժանմանն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 7

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։