Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 370-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2020 թվականի N 1334-Ա

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ՄԱՐՏԻ 26-Ի N 370-Ա որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՈԼԴՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 370-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «Հարավային Կորեա» բառերից հետո լրացնել «Չինաստան, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա» բառերով.

2) 2-6-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա» բառերով.

3) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-10-րդ կետերով.

« 7. 7318149900 Պտուտակներ սև մետաղից ինքնապարուրակվող, ցինկապատ, իր տափօղակով՝ մետաղի համար Պտուտակներ կգ 16 000 Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան 12 000 000

8. 7318129000 Պտուտակներ սև մետաղից տափօղակով, ցինկապատ՝ փայտի համար Պտուտակներ կգ 64 000 Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան 48 000 000

9. 7306619209 Խողովակներ քառակուսի կամ ուղղանկյուն լայնակի հատման, 2 մմ-ից ոչ ավելի պատի հաստությամբ Խողովակներ կգ 100 000 Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան 30 000 000

10. 7306619909 Խողովակներ քառակուսի կամ ուղղանկյուն լայնակի հատման, 2 մմ-ից ավելի պատի հաստությամբ Խողովակներ կգ 200 000 Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան 60 000 000

».

4) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «4 792 850 000» թիվը փոխարինել «4 942 850 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։