Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1656-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, ինչպես նաև որոշման 1-ին կետում «և անօգտագործելի հողերի» բառերը փոխարինել «հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)» բառերով,

բ) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով,

գ) որոշման 3-րդ կետից հանել «և անօգտագործելի» բառերը,

դ) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:

3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար»,

ե) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,

զ) որոշմամբ հաստատված կարգում`

1-ին կետի առաջին պարբերությունից հանել «և այլ նշանակության» բառերը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային գների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված միջին զուտ եկամուտներն ու կադաստրային գները` համաձայն N 2 հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 15

Երևան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)` Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)`

զուտ եկամուտը (դրամ/հեկտար) կադաստրային գինը

(դրամ/հա) զուտ եկամուտը

(դրամ/հեկտար) կադաստրային գինը (դրամ/հա)

Մերձարաքսյան (ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր) 2300 57500.0 Սևան (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր) 4300 107500.0

Ուրց-Կոտայք-Շամիրամ (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր) 2700 67500.0 Ներքին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) 5300 132500.0

Կոտայք-Թալին (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) 3200 80000.0 Վերին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) 6000 150000.0

Վեդի-Ներքին Արփա (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) 2500 62500.0 Փամբակ-Ներքին Ձորագետ

(ՀՀ Լոռու մարզ) 5900 147500.0

Ուրց-Վայոց ձոր (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) 2700 67500.0 Վերին Ձորագետ (ՀՀ Լոռու մարզ) 6100 152500.0

Ախուրյան-Սպիտակ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր) 3600 90000.0 Սյունիք (ՀՀ Սյունիքի մարզ) 2800 70000.0

Աշոցք (ՀՀ Շիրակի մարզ) 4500 112500.0 Որոտան (ՀՀ Սյունիքի մարզ) 5000 125000.0

Ապարան-Հրազդան (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) 5100 127500.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։