Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 86 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1664-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 86 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 20-րդ, 20.3-րդ և 25-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի, ինչպես նաև «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման N 1 հավելվածից հանել 9-րդ տողը և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերով`

« NN

ը/կ Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը

9. Վարորդ 1

10. Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում) 3

11. Էլեկտրիկ 0.5

12. Փականագործ 0.5

».

բ) որոշման N 2 հավելվածից հանել 10-րդ տողը և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ տողերով`

« NN

ը/կ Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը

10. Վերելակավար 1

11. Էլեկտրիկ 0.5

12. Փականագործ 0.5

13. Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում) 1

14. Տեխնիկ 0.5

»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման հավելվածում`

ա) չորրորդ տողի «Հաստիքային միավորի թիվը» սյունակում «1» թիվը փոխարինել «3» թվով,

բ) հավելվածը լրացնել նոր` 32-րդ տողով`

« NN

ը/կ Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը

32 Գլխավոր աուդիտոր 1

»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման N 1 հավելվածում`

ա) չորրորդ տողի «Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)» սյունակում «30000» թիվը փոխարինել «55000» թվով,

բ) հավելվածը լրացնել նոր` 38-րդ տողով`

« NN

ը/կ Հաստիքային միավորի անվանումը Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)

38. Գլխավոր աուդիտոր 65000

»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։