ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2020 թվականի N 487-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող` 73,815,155 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական Կարմիր Խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
օգոստոսի 26-ի N 487-Ա
որոշման
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում՝ շահառուներին ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Շվեյցարական Կարմիր խաչ
4. Ծրագրի կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ք. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 73,815,155 դրամ
7. Բարեգործություն ստացողը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները:
8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի չափագրման, նախահաշվարկի կազմման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում, որի համար նախատեսված է 31.08.2020 թ. - 31.12.2020 թ. ժամանակահատված և 73,815,155 դրամ ֆինանսական միջոցներ:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի չափագրման, նախահաշվարկի կազմման, վերանորոգման աշխատանքների պատվիրակում, որի համար նախատեսված են 73,815,155 դրամ ֆինանսական միջոցներ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան