Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ (ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ) ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

20 օգոստոսի 2020 թ. N 1072-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ (ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ) ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀկառավարության 2009 թվականիհուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ և 10-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 122/7 եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամին (Կապանի մասնաճյուղ ԱՍ) բակալավրի կրթական ծրագրով, գրական հայերենով հեռակա ուսուցմամբ, ուսուցման 5 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 031301.00.6-«Հոգեբանություն» (031301.01.6-«Հոգեբանություն»),ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 041301.00.6-«Կառավարում» (041301.01.6-«Կառավարում/ըստ ոլորտի/»), ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 042101.00.6-«Իրավագիտություն» (042101.01.6-«Իրավագիտություն»), ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերով` 061105.00.6-«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (061105.01.6-«Տեղեկատվական տեխնոլոգիաներ») մասնագիտությունների գծով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ.Թամրազյանին:

Նախարար Ա. Հարությունյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։