Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ

«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «BMZ 2014 67 950» վարկային համաձայնագրի պահանջներով և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը (այսուհետ՝ գործողությունների պլան)՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ գործողությունների պլանը ենթակա է իրականացման՝ գործողությունների պլանում ներկայացված փոխհատուցման Տարբերակ երկուսի (Նոր գյուղի կառուցում) համաձայն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1411-Լ որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։