ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 27-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա վիճակագրական հաշվետվության ձևն ու դրա լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի
թիվ 27-Ն որոշման
I.
Ցուցանիշ Տողի համա-րը Չափի
միավորը Գնված Սե-փական ար-տադրու-թյուն Վաճառված Պահուստներ Սպառում
ընդամենը այդ թվում
բնեղեն արտա-հայ-տու-թյամբ արժեքով հազ. դրամ (առանց ԱԱՀ և ակցի-զային հարկի) բնեղեն արտա-հայ-տու-թյամբ բնեղեն արտա-հայ-տու-թյամբ ար-ժեքով հազ. դրամ(առանց ԱԱՀ և ակցի-զային հարկի) հուն-վարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) դեկ-տեմբերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) բնեղեն արտահայ-տությամբ(1+3-4+6-7) էլեկտրա/
ջերմա- էներ-գիայի արտա-դրու-թյան համար էներ-գետիկ նպա-տակ-ների համար ոչ էներ-գետիկ նպա-տակ-ների համար տրանս-պոր-տում
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Էլեկտրաէներգիա 110 հազ.կվտ.ժամ X X X
Ջերմային էներգիա 111 հազ. Գ.Ջ. X X X X
Բնական գազ 112 հազ. խոր. մ X X X
Սեղմված գազ 113 կգ
Հեղուկ գազ 114 տոննա
Բենզին 115 հազ. լիտր
Ավիաբենզին 116 հազ. լիտր
Կերոսին 117 հազ. լիտր
Ավիակերոսին 118 հազ. լիտր
Դիզելային վառելիք 119 հազ. լիտր
Մազութ 120 կգ. X
Բիտում 121 տոննա X
Քսայուղեր 122 կգ.
Քարածուխ 123 կգ. X
Փայտածուխ 124 կգ. X
Վառելափայտ 125 կգ. X
Այլ փայտի թափոն 126 կգ. X
Գոմաղբ 127 կգ. X
Արեգակնային էներգիա 128 հազ.կվտ.ժամ X X X
129
130
II. ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. Ձև «1-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված իրավաբանական անձինք (անկախ չափից և կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերը (հետայսու՝ կազմակերպություն), նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների հաշվետու տարվա էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:
2. «Գնված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
3. «Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:
4. «Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և առանձնացված ստորաբաժանումներին):
5. «Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:
«Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:
6. «Էլեկտրաէներգիայի/ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:
7. «Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:
8. «Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
9. «Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների և ուղևորների փոխադրման համար:
Ղեկավար՝ _____________________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)՝ _____________________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.
(լրացման ամսաթիվը)
(հավելվածը խմբ. 26.08.20 թիվ 17-Ն)